Թունավորման կասկածով «Մուրացան» են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

թունավորում

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քիչ առաջ թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ։

«5 անչափահաս երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ներկա պահին երեխաները գտնվում են հետազոտման փուլում», - նշել է նա։ 

--00—ՄՀ