Արտաշատի մանկապարտեզում թունավորված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

hivandanoc_1.thumb_

Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

--00—ՅՄ