Վրաստանի ԱԳ նախարարը ողջունել է Պուտինի՝ վիզայի չեղարկման որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

վ

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ողջունել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և երկու երկրների միջև ավիահաղորդակցության արգելքի չեղարկման մասին Ռուսաստանի նախագահի որոշումը։ Գրում է Aliq.ge-ն։ 

Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է՝ որոշումը կհեշտացնի Վրաստանի քաղաքացիների կյանքը։

«Ռուսաստանում ապրում են մեր ավելի քան մեկ միլիոն քաղաքացիները, ովքեր սերտ կապեր ունեն Վրաստանում իրենց մտերիմների, հարազատներ հետ, և մարդասիրական տեսանկյունից դիտարկվող այս որոշումը ողջունելի է ցանկացած պատասխանատու կառավարության համար»,- ասել է Դարչիաշվիլին։

Ըստ ԱԳ նախարարի՝ վիզային ռեժիմի չեղարկումը «Ռուսաստանի ինքնիշխան որոշումն է»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ