Ինքնաբուխ հանրահավաք՝ Թբիլիսիում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

վրաստան

 

Թբիլիսիում կենտրոնում` ԱԳՆ շենքի մոտ, բողոքի ցույց է սկսվել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ վիզայի ռեժիմի և թռիչքների արգելքի չեղարկման: Հայտնում է mk.ru-ն։ 

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել՝ համաձայն որի՝ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։

Ականտեսների հաղորդմամբ՝ այս պահին շենքի մոտ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել։ 

Նշենք՝ Վրաստանի նախագահը արդեն մեկնաբանել է ՌԴ որոշումը՝ որակելով այն սադրանք։ 

--00—ՍՊ