Georgian Airways-ն այսօր կկատարի վերջին հատուկ չվերթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Georgian Airways

Georgian Airways-ը այսօր կկատարի վերջին հատուկ չվերթը՝ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։

Մայիսի 22-ին ավիաընկերությունը Հռոմից Թբիլիսի կտեղափոխի 171 քաղաքացու։ Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Համավարկի այս օրերին Վրաստանի ազգային փոխադրողը հատուկ չարտերային թռիչքներ է իրականացնում՝ աշխարհի տարբեր երկրներում Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով։

Վրաստանի արտգործնախարարության տեղեկատվությամբ, երկրի իշխանությունների աջակցությամբ մինչ օրս ավելի քան 12 400 քաղաքացի է վերադարձել հայրենիք։