Պուտինը նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

օ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի նախօրեին շնորհավորական ուղերձներ է հղել  Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև՝ Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։ Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ այս անգամ Ուկրաինան չի հիշատակվել։

«Այս նշանակալից օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ում սխրանքները  և անձնուրաց աշխատանքը նպաստեցին ջախջախել նացիստական ​​զավթիչներին և պաշտպանել հայրենի հողն ու ազատությունը»,- ասված է ուղերձում։

--00—ԱՊ