Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակի կայունացման միջոցառումների կատարումը ԼՂ-ում. Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսզրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջիններս քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։

«Տարածաշրջանում տիրող իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում», - ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հետագա շփումների մասին:

--00—ԼՄ