Յուղ չլցնել կրակի վրա. Կրեմլի արձագանքը Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

 

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Պեսկով

Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին ցանկացած հայտարարություն սրում է իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերը:

«Ռազմական աջակցության կամ ռազմական գործունեության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ յուղ է լցնում կրակի վրա, մենք կտրականապես դեմ ենք դրան, մենք համաձայն չենք հարցի նման ձևակերպման հետ»,- ասել է նա:

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում գործընկերներին, այդ թվում՝ Թուրքիային, «անել հնարավորը՝ կողմերին համոզելու համար՝ դադարեցնել կրակը և վերադառնալ այս երկարատև հակամարտությունը խաղաղ՝ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորելուն»:

--00--ԱԹ