Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է ղարաբաղյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը․ Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

նիկոլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման որոշ գործնական ասպեկտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով, հավելել են Կրեմլից։

--00—ԼՄ