Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News  

վթար

Մայիսի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 67-ամյա Ազիզ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության հաղորդմամբ՝ մայիսի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ազիզ Գասպարյանը մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ՍՊ