Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության ստորաբաժանումներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 26News

,

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զնեք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին հաղորդագություն է տարածել Գեղարքունիքի ոստիկանությունը, որտեղ մասնավորապես նշված է, որ մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու զինամթերք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները, արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, իսկ հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ «Կարաբին» հրացանի և զինամթերքի։ Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ականանետի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գավառի բաժնում՝ շնորհիվ բաժնի համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքը։ Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են ինքնաշեն ատրճանակի և ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00--ՆՍ