Որևէ ուժ պետք է խանգարի Փաշինյանի պլաններին. Վաշինգտոնում մշակվում է զիջումների ճանապարհային քարտեզ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Որևէ ուժ պետք է խանգարի Փաշինյանի պլաններին. Վաշինգտոնում մշակվում է զիջումների ճանապարհային քարտեզ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Վարդանյանի համոզմամբ, այս իշխանությունների պարագայում ոչինչ չի կարելի բացառել, հավանական է, որ նրանք ինչ-որ թուղթ կստորագրեն՝ գնալով նորանոր զիջումների ու կորուստների։ Վարդանյանի կարծիքով, Փաշինյանն ընդամենը մեկ նպատակ ունի՝ ևս մի քանի օրով երկարաձգել իր և կողմնակիցների իշխանությունը։

Պատգամավորի պնդմամբ, այս ամենը ժամանակավոր է և վհատվել պետք չի, այս իշխանությունը հեռացվելու է և ազգային ինքնությամբ մարդիկ նախաձեռնելու են պայքարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ