Ոչ պատերազմը, ոչ համավարակը չեն խանգարել, որ մարզեր այցելեն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, որն առաջիններից մեկը հայտարարեց, որ կմասնակցի ընտրություններին, հայտարարեց նաեւ մարզային այցելություններ սկսելու մասին։

Ե՞րբ են պատրաստվում մեկնել մարզեր։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց․ «Առայժմ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, այդ պատճառով մի քիչ կդժվարանամ ասել․․․»։ Բայց կարծես արդեն սկսել եք այցելությունները՝ Մարտունի, Արմավիր, Արարատ, Դուք էլ եք մասնակցել, Միքայել Մելքումյանը, երբեմն՝ Գագիկ Ծառուկյանը։

Աբովյանն ասաց․ «Պատգամավորության առաջին իսկ օրվանից մարզային այցելություններ ենք արել, անում ենք։ Մարզային այցելությունները մեզ մոտ նախընտրական շրջանով չեն պայմանավորված եղել։ Մենք՝ թե՛ պատերազմ, թե՛ համավարակ, միշտ գնացել ենք, ու դա հատվածային չի եղել»։ Ի դեպ, Արմավիրում ու Արարատում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է խաղողագործների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ