Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը, որ պրոցեսները իրադրության էսկալացիայի տանի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ղեկավարի ելույթին, ես էլ գնահատում եմ, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը, մյուս կողմից ես արձանագրում եմ, որ սադրանքի նպատակը հենց դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն պրոցեսները: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարություններին:

«Մենք հանգիստ մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարը պետք է հայտարարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ»: Նաեւ նշել էր, որ Ղարաբաղի հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կամ պետք է այլ տեղ փնտրեն ապրելու:

--00—ԶՀ