ԼՂ հակամարտության գոտում էսկալացիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հասարակական

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յասարեւիչը, հաղորդում է AFP-ը:

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում: Զորքերի մոբիլիզացիան, բնակչության տեղաբաշխումը մեծացնում են վիրուսի տարածման հավանականությունը: Մարտական գործողությունները խախտել են առանց այդ էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգը, եւ երկու կողմերում էլ վիրուսի տարածման աճ է նկատվում»,-ասել է Յասարեւիչը:

Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը երկու անգամ ավելացել է, իսկ Ադրբեջանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թիվն ավելացել է գրեթե 80 տոկոսով:  

--0--ԿԿ

Տեսանյութեր