Փաշինյանը սպասում է նոր էսկալացիայի, որ դուրս գա ՀԱՊԿ-ից. հաջորդը կլինի 102-րդ բազան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Հայաստանի իշխանությունները Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի կազմից դուրս գալու որոշում ունեն, սակայն սպասում են, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունենա հերթական էսկալացիան, ինչն էլ ֆորմալ առիթ կհանդիսանա այդ քայլին դիմելու համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Վերելք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Ըստ մեր զրուցակցի, մի կողմից պաշտոնական Երևանն ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական կողմը չօգնի ՀՀ-ին, մյուս կողմից էլ դրա համատեքստում պատրաստվում է դուրս գալ ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլ նաև հանել ՀՀ-ում ռուսական ռազմաբազան։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ