Եթե ՌԴ-ն չկարողանա ազդել Փաշինյանի վրա, ապա նա կզիջի Արցախն ու կգնա կարգավորման

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Եթե ՌԴ-ն չկարողանա ազդել Փաշինյանի վրա, ապա նա կզիջի Արցախն ու կգնա կարգավորման։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Խալաթյանի համոզմամբ, եթե ՌԴ-ն ու Հայաստանը էլի զիջեն, ապագայում դժվար է լինելու հակազդել Բաքվին և Անկարային։ Ըստ փորձագետի՝ թյուր են պնդումները, թե Լաչինի միջանցքի արգելափակումը ռուս-թուրքական պայմանավորվածությունների հետևանք է։

Ըստ նրա՝ եթե ռուսները ուզեին «Կոլցո» գործողություն անել, ապա ուղղակի խաղաղապահներին դուրս կհանեին Արցախից ու ադրբեջանցիները իրենց հարցերը կլուծեին։

--00—ԱՊ