Վրաստան դրամական փոխանցումներով ՌԴ-ն կրկին առաջին տեղում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

վրաստանռդ

 

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) հրապարակած վիճակագրության համաձայն, մարտին Վրաստան է փոխանցվել 438 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը 127 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Գրում է Ալիք Մեդիան։ 

ԱԲ-ի փոխանցմամբ՝ տրանսֆերտների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, այդ երկրից փոխանցվել է 224 մլն դոլար, ինչը 728 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Երկրորդ տեղում Իտալիան է՝ 43 մլն դոլար, ինչը տարեկան 20 տոկոս աճ է, երրորդը՝ ԱՄՆ-ը՝ 36 մլն դոլար, փոխանցումների այս ծավալը տարեկան ավելացել է 40 տոկոսով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ