Հայաստանում ստեղծում է դրամական փոխանցումների ազգային համակարգ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

փոխանցում

Հայաստանում ստեղծում է դրամական փոխանցումների ազգային համակարգ: Այս մասին Sputnik Armenia-ին տված հարցազրույցում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։

Վճարային միասնական համակարգը թույլ կտա առանց բանկային հաշիվ բացելու դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ։ STAK Money Transfer համակարգը պետք է գործարկվի 2022 թվականի առաջին եռամսյակում։

«Փոխանցումները կարող են իրականացվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Հետագայում կավելացվի բանկային հաշվին և էլեկտրոնային դրամապանակին փոխանցելու հնարավորություն։ STAK-ը կմիանա այլ երկրների նմանատիպ «գերհամակարգերին», այդ թվում՝ Ռուսաստանի Բանկի «Արագ վճարումների համակարգին»։ Այժմ համակարգը գտնվում է ակտիվ թեստավորման փուլում»,- ասել է նա։

 --00—ՄՀ

Տեսանյութեր