Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան․ «Լուրեր»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

33005850-e1661855697195

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Տեղեկությունը «Լուրերին» հաստատեցին դատախազությունից։ Բարձրաստիճան նախկին սպան մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանազանցության և անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։

Արզումանյանը 6 ամիս է՝ անազատության մեջ է։

--00—ՅՄ