Միքայել Արզումանյանը հարցեր ունի Փաշինյանին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

ss

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հայտարարություն էր տարածել իր շուրջ պաշտոնական, բայց իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների վերաբերյալ եւ պահանջել էր հրապարակային դատավարություն, քանի որ իր մեղադրանքները հաստատող ապացույցներ չկան, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատերազմի ընթացքը ներկայացնելուց հետո անհասկանալի է, թե ինչու է իր գործը  քննվում փակ դռների հետեւում։ «Հավանաբար, որպեսզի այդ դռներից դուրս շահագրգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները»,- գրել է  Միքայել Արզումանյանը։

Նրա հայտարարությունը տեղ-տեղ հնչում է որպես արդարացում։ Նա նշում է, որ ծանր իրավիճակում է ստանձնել ԱՀ ՊԲ հրամանատարությունը, երբ  թշնամին պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիին, երբ հայկական կողմը չի ունեցել բավարար ռեսուրս՝ թշնամուն դիմագրավելու համար, ինչը հայտնի էր երկրի ղեկավարությանը։  «Ես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա»,- ասում է Արզումանյանը, առանց անուններ տալու, սակայն ակնհայտ է, որ խոսքը վարչապետ Փաշինյանի մասին է։ 
Հիշեցնենք, որ Նիկոլն էլ իր հերթին էր առանց անուն տալու մարտի 14-ի ասուլիսի ժամանակ հիշատակել Արզումանյանի գործը, փաստացի ուղղորդելով իրավապահներին․ «Կա բարձրաստիճան զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով, եւ այդ գործով, երբ որ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ՝ մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂՀ-ից դատաիրավական համակարգին, նաեւ այլ թեւերով միջնորդություններ էին ներկայացնում, որ կլինի՞ էսինչ մարդուն կալանքից ազատեք, ներողամիտ վերաբերվեք եւ այլն։ Ժողովուրդ, բա դուք չե՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ա տվել Շուշին, ինչու է ընկել Շուշին։ Հիմա ի՞նչ եղավ, որ բոլորդ, որ այդ սրերն էիք ճոճում, ուզում եք, որ չլինե՞ն այդ գործերը, ազատվե՞ն մարդիկ, ինչի՞ համար»։

Այժմ Միքայել Արզումանյանն է մեկուսարանից հարցեր տալիս վարչապետին, որն իր Քննչական կոմիտեի միջոցով նրան մեղադրել է Արեգասարի արդեն գրավված բարձունքը թողնելու, նահանջի հրաման տալու համար։ 

«Եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից, եւ եթե սեպտեմբերի 29-ին ինքն է հրամայել հանձնել այդ գրավված բարձունքը, ապա․
1․ ինչո՞ւ դեռեւս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։ 
2․ ինչո՞ւ է 1 ամիս անց նշանակվել ՊԲ հրամանատար»։ 

Մեղադրանքի վերաբերյալ Արզումանյանը հայտնում է․ «Ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը»։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ