Եթե աղոթքն ընտրվել է անկեղծ, ապա այն ինքնախոստովանություն է, աղաչանք առ Աստված, ինքն իրենից փրկելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

MyCollages

Սուրբ Զատկի տոնի առթիվ, վարչապետ կոչեցյալ դավաճանը հանդես է եկել աղոթք-սաղմոսով։ Այս մասին գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

««Ազատի՛ր ինձ, Տեր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկի՛ր ինձ: Իրենց սրտում նրանք անօրինություն խորհեցին, եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստվեցին: Օձի պես սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թույն կար իժի»:

Զարմանալի «աղոթքի» ընտրություն։ Եթե այս աղոթքն ընտրվել է անկեղծ, որը շատ կասկածելի է, ապա այն ինքնախոստովանություն է և աղաչանք առ Աստված, ինքն իրենից փրկելու։ Բայց քանի որ այս արարածը ոչ մի սրբություն չունի, մշտապես ստում է, կեղծում և միայն պաշտում է փողը, ապա այս «աղոթքը» հերթական կեղծիքն է սեփական մեղքերն այլոց վրա բարդելու»։

--00—ՅՄ