Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը խաղաղության ու վերածննդի հաղթանակն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

340311182_553057213375071_5813521482546669211_n

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ․

 «Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ:

Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:

Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։

--00—ՅՄ