ՀՀ նախագահը Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատավորներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Հրամանագրում, մասնավորապես, նշված է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-242 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակվել Տարոն Նազարյանը։

--00—ԼՄ

Հրամանագրում նշված է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-241 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: