Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

հհ պն

 

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

--00—ՍՊ