Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․

«Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան: 

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»։ 

--00—ՍՊ