Երեք զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր․ հայկական կողմը դիրքային կորուստ չունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

պն

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ 

«Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: 

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: 

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար  միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր): 

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»։ 

--00—ՍՊ