Մեր ապագա բանակը «թանկ մարդկանց» զորք է լինելու, խրամատները պետք է հանել ու փող ներդնել զինվորի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Մեր ապագա բանակը «թանկ մարդկանց» զորք է լինելու, խրամատները պետք է հանել ու փող ներդնել զինվորի վրա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի հետ զրուցում ենք ապագա հայկական բանակի մասին՝ ներկայացնելով բանախոսի առաջ քաշած բարեփոխումները և նոր մոտեցումները։ Հովհաննիսյանի կարծիքով, հարցը պետք է դիտարկվի միայն ու միայն ռազմական գիտության տեսանկյունից, իսկ ռազմական գիտությունը բոլոր գիտությունների հանրագումարն է։

Փորձագետը, որպես առանցքային թեմաներ, առանձնացնում է հրետանու և ավիացիայի հարցերը։ Ըստ նրա՝ հրետանու դերակատարությունը պետք է փոխվի և այն պետք է գործի օդուժի հետ սերտաճած։

--00—ԱՊ