Զորքի տեղակայումը գյուղի տներում կորուստներից խուսափելու համար էր, մեծ զորանոցներում չպետք է լինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Զորքի տեղակայումը գյուղի տներում կորուստներից խուսափելու համար էր, մեծ զորանոցներում չպետք է լինեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, քննարկման ենթակա չէ այն ճշմարտությունը, որ զորքը այլևս պետք է ապակենտրոնացման ենթարկվի, և դա ճիշտ որոշում է։ Փորձագետի պնդմամբ, նախկին հարմարավետ, մեծ զորանոցները, որոնց վրա մենք միլիարդներ էինք ծախսել, այլևս կենսունակ չեն, քանի որ մի հարվածով հնարավոր է դրանք շարքից հանել։

Ըստ Հովհաննիսյանի՝ նմանատիպ խնդիր մենք ունեցանք սեպտեմբերյան մարտերի ժամանակ։ Փորձագետի կարծիքով, բանակում ահագին դրական փոփոխություններ կան, զորքը ավելի փորձառու է դարձել և որոշակիորեն յուրացրել է ապակենտրոնության տրամաբանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ