Առանց գեներալների սերնդափոխության ոչինչ չենք կարող անել, միջակությունը միշտ հաղթել է բանակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Առանց գեներալների սերնդափոխության ոչինչ չենք կարող անել, գորշությունը, միջակությունը միշտ հաղթել է բանակում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, պետք է համարձակություն ունենանք` փոխել կարծրացած ավանդույթներն ու սովորությունները և հասկանանք, թե ինչ բանակ ենք ուզում ստեղծել։

Փորձագետի պնդմամբ, պետք է շեշտը դնենք սպաների կրթության վրա, հին գեներալները պետք է գնան և առաջ պետք է մղվեն այսօրվա փոխգնդապետներն ու մայորները։

--00—ԱՊ