Անհետ կորածների և գերեվարվածների հարազատները հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն կստանան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

geriner-shirak.jpg

Պատերազմում անհետ կորածների և գերեվարվածների հարազատները պետությունից աջակցություն կստանան 2023 թ․ հունվար և փետրվար ամիսների համար` 1 անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով։

Այդ նպատակով կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է լրացուցիչ 6.6 մլն դրամ։

Նախարարության տվյալներով` միջոցառման շրջանակում սոցիալական աջակցություն կտրամադրվի 11 անհետ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին։

--00—ԶՀ