Պատերազմում անհետ կորածների և գերեվարվածների հարազատները 300 հազար դրամ աջակցություն կստանան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

44b55e5da45ce520bdc101f288233e99_M

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհետ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ:

Որոշմամբ նախատեսվում է ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 6.6 մլն դրամ՝ հունվար և փետրվար ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

«Որոշումներով սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք»,- նշվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծում։

Ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհետ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին։

--00—ՅՄ