ՀՀ վարչապետը կրկին հանդիպել է գերիների և անհետ կորածների ընտանիքի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

Կառավարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների եւ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- նշել է նա։

--00--ԱԹ