Ինչո՞ւ ներվեց Փաշինյանի հրահանգը չկատարած բարձրաստիճան ոստիկանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

image_750x_63efcb1fce87a

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը երեկ նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ։ Նա Երեւանի ոստիկանապետ նշանակվեց 2018-ի իրադարձություններից հետո՝ հունիսին, սակայն պաշտոնավարեց շատ կարճ՝ մոտ 2 ամիս, ազատվեց Վալերի Օսիպյանի հրամանով:

Նրան ուղարկեցին կադրերի ռեզերվ, եւ հույս չկար, որ նոր, այն էլ բարձր պաշտոնի կնշանակեն, քանի որ նրա ազատումից հետո սկսեցին խոսել, որ չի կատարել Փաշինյանի հրահանգը եւ չի կալանավորել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդուն։

Բանն այն է, որ Երեւանի Կենտրոն համայնքում տեղակայված ժամանցի կենտրոններից մեկի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի գործող անձանցից մեկը Վովայի Արշակի որդին էր։

Բայց քանի որ որեւէ կողմից ներկայացված բողոք, արձանագրված մարմնական վնասվածքներ չեն եղել, այսինքն՝ կալանավորման հիմքեր, բողոքներ չկային, Վովայի թիկնազորի պետի որդուն ազատ են արձակել` հարուցելով բարձր ղեկավարության զայրույթը։ Բայց, ինչպես ասում են, չկան հավերժ թշնամիներ, այլ կան շահեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ՅՄ