Սյունիքի մարզպետն այցելել է Տաթև համայնքի Շինուհայր բնակավայր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

331073476_740488790969175_7680414534869402436_n

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Տաթև համայնքի Շինուհայր բնակավայր։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Մարզպետը եղել է Շինուհայրի դպրոցում ու մանկապարտեզում՝ ծանոթանալով դրանց պայմաններին, զրուցելով սաների ու աշխատակազմերի հետ։ Իսկ բնակիչների հետ հանդիպմանը մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է գյուղի խնդիրներն ու դրանց լուծման համար տեղացիների առաջարկները։

Շինուհայրցիները ներկայացրել են բուժկետի նորոգման հարցն ու տեղեկացել, որ արդեն հողհատկացում է եղել, և նորը պետք է կառուցվի։ Բնակիչները նաև բուժկետում մշտապես աշխատող մանկաբույժի կարիք ունեն։

Հրատապ խնդիրների շարքում հնչել են ոռոգման սեզոնում պոմպերի սարքինության, անցած տարվա առատ ձյան տեղումներից վնասված տանիքների փոխհատուցման, գյուղի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակ կառուցելու, պահածոների գործող փոքր արտադրամասի հնարավորությունների ընդլայնման հարցերը։

Արվեստագետ Արտյոմ Սյունեցին մշակույթի զարգացման հարցեր է բարձրացրել, մասնավորապես՝ Տաթևում մշակույթի տուն ունենալը, անապահով ընտանիքների շնորհալի երեխաներին իրենց տաղանդը զարգացնելու հնարավորություն ընձեռելը:

--00—ՅՄ