Մարտունիում մեքենան հարվածել է երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել ճամփեզրից դուրս․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

329405748_710113607499390_1451025580992647324_n

Փետրվարի 9-ին ժամը 16:10-ին ՆԳ նախարարության Մարտունու շրջանային բաժնի ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են,  որ ժամը 16:05-ի սահմաններում, նշված փողոցում Մարտունի քաղաքի 34-ամյա բնակիչ Դ. Ա.-ն,  վարելով «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հարվածել երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել ճամփեզրից դուրս։

Պատահարի հետևանքով վերջինս ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժհաստատություն, այնուհետև հանրապետական բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

--00—ՅՄ