«Կարմիր բերետավորը» մի քանի անգամ հարվածել է երիտասարդին, ով հիմա գտնվում է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ռուբեն Մելիքյան

«Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացված բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներից մեկի՝ Ս.Մ.-ի դեմքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նկարում ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Ս.Մ-ն է։

«Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը (որին քաղաքացիները նույնականացրել են որպես կապիտան Վլադ կամ Վոլոդյա Ադամյան) ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Ս.Մ.-ի դեմքին։

Բուժօգնություն ստանալուց հետո եկել ենք Ոստիկանության բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու։

Հանցագործ ոստիկանները, «ադրբեջանական շևրոններով» ոստիկանները պետք է պատժվեն ողջ խստությամբ»,- գրել է Մելիքյանը։

ю

--00--ԱՀ