Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

timthumb (3)

Հանրապետության տարածքում hունվարի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ՅՄ