Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

513393d1dcbd7c58f203297fbee2862a_1668801695

Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Դեկտեմբերի 15-16-ը առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   15.70C (1981 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`                      -14.60C (1956 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   0.00C

--00—ՅՄ