Հանրապետության առանձին վայրերում սպասվում է կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News  

անձրև

Հանրապետությունում օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

եղանակ

Երևանում օգոստոսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-17-ը քաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

եղանակ

--00—ՄՀ