Արցախում Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

326136847_907903260559776_6609571158465173035_n

Արդեն  10-րդ օրն է Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4 ահազանգ:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը մեկնել են կանչի վայր, բացել վերելակի դռները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին:

Հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում փակված դռան մասով ստացվել է 3 ահազանգ: Համալրված լինելով համապատասխան տեխնիկական սարքավորումներով, փրկարարներն արձագանքել և կարճ ժամանակում վերացրել են վտանգը:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին լինել զգոն, հովհարային անջատումների ժամանակ՝ վերելակի աշխատանքի խափանման դեպքում զանգահարել  շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարներին. 911, 101 կամ 112:

--00—ՅՄ