Թուրքիան 3-րդ տեղում է Գերմանիայից ապաստան հայցողների դիմումների թվով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Screenshot 2023-01-12 191312

Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022-ին 217․774 մարդ Գերմանիային է դիմել ապաստան հայցելու համար։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնում են աղբյուրները, 70976 դիմում եղել է Սիրիայից, 36358 դիմում Աֆղանստանից, իսկ 3-րդ տեղում Թուրքիան է՝ 23938 դիմումով։ Դրան հաջորդել է Իրաքը 15175 դիմումով, իսկ հնգյակը եզրափակել է Վրաստանը 7963 դիմումով։

Ուշագրավ է, որ Թուրքիայի 2021 և 2022 թվականների դիմումների արդյունքները համեմատելիս 1 տարվա ընթացքում գրանցվել է 238․7% աճ։

Նշվում է, որ աճել է նաև Ռուսաստանից ստացվող դիմումների թիվը՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով։ Անցած տարի Ռուսաստանից ստացվել է 2851 դիմում։

--00—ՅՄ