Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Բունդեսթագ

Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Ընդ որում, էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը։

Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Կանաչների» կուսակցությունը մասնաորպես պահանջում է չեղարկել Թուրքիային սուզանավերի վաճառքի գործարքը, իսկ «Ձախերի» կուսակցությունը՝ զենքի էմբարգո կիրառել այդ երկրի նկատմամբ։ Երկու առաջարկները քննարկման են ներկայացվել առանձին–առանձին բանաձևերի տեսքով։

Որպես նման պահանջի հիմնավորում՝ ընդդիմադիրները նշում են Միջերկրական ծովում Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած տարաձայնությունները՝ պայմանավորված Հունաստանի և Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։

--00--ԱԹ