Ֆրանսիայի բոլոր գործող եկեղեցիներում հայերի համար համընդհանուր աղոթք է հնչել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Screenshot 2023-01-09 145319

Ռեննի արքեպիսկոպոս եւ քրիստոնյաների միասնության եւ հուդայականության հետ հարաբերությունների Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հայերի համար համընդհանուր աղոթք է արվել Ֆրանսիայի բոլոր գործող եկեղեցիներում՝ Աստվածահայտնության տոնի առթիվ հունվար 8-ի կիրակնօրյա պատարագների ժամանակ: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

«Տեր Հիսուս, Խաղաղության իշխան, մեր աղաչանքն ենք հղում Քեզ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Միջազգային հանրության լռության ներքո նրանք զոհ են բռնությունների, որոնք հանգեցնելու են նրանց բնաջնջմանը։ Բոլորիս մեջ արթնացրու գթասրտություն, որը կարող է օգնել նրանց։ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարներին ներշնչիր արդարության եւ երկխոսության մղում, որպեսզի հարգվեն Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների արժանապատվությունն ու հավատը»:

--00—ՅՄ