ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Աշխատանքային այցի հագեցած օրակարգը ավարտեցինք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ հանդիպմամբ և նրա օրհնությամբ:
Հանդիպման ժամանակ խոսել ենք պատերազմի ընթացքից և Արցախի հոգևոր կյանքում հետպատերազմյան շրջանում առկա իրավիճակից։
Պարգև Սրբազանին խնդրել ենք ներկայացնել հետպատերազմյան շրջանում Արցախի թեմի եկեղեցիների վիճակը, մշակութային ժառանգության առկա վիճակը, քննարկել ենք մեր անելիքները Արցախի հոգևոր-մշակութային օջախները պաշտպանելու բնագավառում»։
--00--ԱՀ