Վալերի Բուայեն անհանգստացած է. թուրք ազգայնականներն ամեն օր ձեռնոց են նետում Ֆրանսիային

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Բուայե

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անընդունելի է համարում այն, որ «ամեն օր թուրք ազգայնականները ձեռնոց են նետում ֆրանսիական իշխանություններին համընդհանուր անտարբերության մեջ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է պատգամավորն ու գրառմանը կից տեղադրել մի տեսանյութ, որտեղ ոստիկանները փորձում են կանգնեցել երեկոյան քայլերթի դուրս եկած ու վանկարկումներ անող խմբին: «Այսօր էլ Դիժոնի (խմբ. քաղաք Ֆրանսիայում, Փարիզից 326 կմ դեպի հարավ-արևելք) հերթն էր: Բավական է»,-գրել է նա:

 

Հոկտեմբերի 29-ին պատգամավորը սոցիալական ցանցերի իր հետևորդների հետ կիսվել էր մեկ այլ տեսանյութով ու գրել, որ Ֆրանսիայի Վիեն քաղաքում թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա: «Թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա և ցանկանում են որսալ հայերին, ինչպես դա արել են 1915-ին: Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու: Մինչև ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա: Ֆրանսիան ինչո՞ւ խիստ սանկցիաների չի ենթարկում Թուրքիային»,-գրել էր նա:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

 

--00—ՄՀ