Ես չեմ քննարկում Արայիկ Հարությունյանի որոշումները․ Վարդանյանը՝ Բալասանյանի պաշտոնանկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Arayik-Harutyunyan-Ruben-Vardanyan1

Երեկ մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Telegram-ի անհայտ ալիքին, հրապարակել են իբր իմ գրառումը՝ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ես չեմ քննարկում նախագահ Արայիկ Հարությունյանի որոշումները և հարգում եմ Վիտալի Բալասանյանի վաստակը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս թեմայի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ արել ո՛չ իմ պաշտոնական սոցիալական էջերում, ո՛չ այլ հարթակներում»։

--00—ՅՄ