Արցախի ղեկավարությունում լուրջ փոփոխություններ են սկսվել. Ռուբեն Վարդանյանը՝ Բալասանյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

ռուբեն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Արցախի ղեկավարությունում լուրջ փոփոխություններ են սկսվել: 

«Արցախի ղեկավարությունում սկսել են լուրջ փոփոխություններ։ Հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նոր ժամանակները պահանջում են իշխանության համախմբում։ Եւ կառավարությանը զուգահեռ անվտանգության խորհրդի ձևաչափը դադարել է իրեն արդարացնել։

Դրանով հանդերձ, բոլորը, իհարկե, մեծ հարգանով են վերաբերվում Վիտալի Միքայելովիչի վաստակին»,-գրել է նա։

--00—ԼՄ