Որոնք ՀՀ-ում իշխանության բերեցին ոմանց, Արցախում սատարում են Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

քաղաքական

Այն ուժերը, որոնք Հայաստանում իշխանության բերեցին ոմանց, Արցախում սատարում են «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարին։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով՝ տարբեր ուժեր փորձում են պառակտում մտցնել Արցախում։

«Տեսնում ենք՝ սորոսական այն խմբերը, որ նեթափանցել են Արցախ եւ այս կամ այն ձեւով սատարում են, որեւէ մեկ թեկնածուի։ Տեսնում ենք այն գերտերությունների մասնակցությունը, որոնք ամեն ինչ անում են, փորձում են պառակտել, տարանջատել Արցախի ժողովրդին՝ իրենց սեւ գործն աելու համար։ Նախ մեր անվտանգությունը, երկրորդը՝ Ղարաբաղի հարցի լուծման այն ֆորմատը, որը վերջերս ավելի բուռն է սկսվել քննարվել։ Ես դրա մասին հայտարարություններ եմ արել՝ Բրատիսլավայում, Ժնեւում, Մյունխենում կայացած հանդիպումների ժամանկ, այն է՝ Արցախում համատեղ բնակության փաթեթ»,-ընդգծեց Վիտալի Բալասանյանը: