Հրդեհ Սարիգյուղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքն ու անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

ain_hrdeh_e1645086349684_v1.thumb_.jpg

Հունվարի 6-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարիգյուղ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։00-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և տանիքում կուտակած մոտ 60 հակ անասնակեր։

--00—ԶՀ